Սոցկայքերը վերջին ժամանակներում մուտք են գործել մեր կյանք և դարձել դրա անբաժանելի մասը։ Այնտեղ հրապարակվող լուսանկարները շատ տեղեկություն են տալիս շատերի մասին։ Նույնիսկ հնարավոր է բացահայտել դավաճանությունը։

Այս պատմության մեջ դավաճանության բացահայտման հիմքը լուսանկարի տեարանն էր։ Յուլյան սոցկայքերից մեկում մի անծանոթ աղջկա էջում տեսնում է ծանոթ տեսարան։ Տեսարանը երևում է իր և ամուսնու ննջասենյակի պատուհանից։ Նա աղջկա էջից լուսանկարը հրապարակում է իր էջում՝ գրառմամբ, թե որ օրվանից է ամուսինը մարմնավաճառներ բերում իրենց տուն։ Ամուսինը, տեսնելով դա, խնդրում է ավարտել այդ բեմականացումը։ Յուլյային հաջողվել էր գտնել ևս մի քանի սիրուհիների և շփվել նրանց հետ։

«Միայն մեկը շատ ագրեսիվ պատասխանեց, մնացածը բավականին խելամիտ կանայք էին։ Նրանից մեկը նույնիսկ լաց էր լինում հեռախոսով խոսելիս և ասում, որ տեղյակ չէր տղամարդու՝ ամուսնացած լինելու մասին»։ Այս դեպքից և փաստերից հետո Յուլյան կարող է շատ հանգիստ դիմել ամուսնալուծության, իսկ ամուսինն անգամ չի մեկնաբանել կատարվածը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել