Նախկինում մարդիկ շատ ավելի կարճ հասակ են ունեցել մեզանից։ Թանգարաններում հանդիպում են շատ ցածր մահճակալներ և մտածում ենք՝ միգուցե կարճ հասակի պատճառով են նրանց այդպես կառուցված։ Բայց իրականում պատճառը դա չէ։ Մարդիկ այն ժամանակ քնում էին կիսանստած վիճակում։ Ահա, թե ինչու։

Վտանգավոր էր։ Այդ ժամանակահատվածում յուրաքանչյուր պահի կարող էին ներս խուժել հանցագործներ։ Նստած վիճակում մարդիկ ավելի շատ էին պատրաստ արագ վեր կենալու և պաշտպանվելու։

Առողջությունը։ Այդ ժամանակ ընդունված էր համարել, որ նստած քնելն առողջարար է, քանի որ արյունը չէր մատակարարվի դեպի գլուխ մեծ քանակով և ինսուլտը կանխարգելելը ավելի հեշտ կլիներ։ Ու իբր այդ դիրքը զարգացնում էր մտավոր կարողությունները։

Սնահավատություն։ Նրանք մտածում էին, որ պառկած քնած մարդուն ոգիները կարող էին համարել մեռած և տանել նրա հոգին։

Գեղեցկությունը։ Այդ ժամանակ նորաձև էին բարձր սանրվածքները, որոնք շատ դժվար էին արվում և նստած քնելու ժամանակ ավելի հեշտ էին պահպանվում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել