Yerkir.am-ը գրում է.

Հայտնել ենք, որ այսօր առավոտյան ահասարսուռ դեպք է տեղի ունեցել Էջմիածնում: Ժամը 9.30-ի սահմաններում, Սլավիկ Մ.-ն, գումարային հարցի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ խոհանոցային դանակով մահացու վնասվածքներ հասցնելով, սպանել է 1952 թ. ծնված Խորեն Սարգսյանին, ապա կացնով անդամահատել է դաստակները:

Yerkir.am-ին ՀՀ քննչական կոմիտեից հայտնեցին, որ դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ սպանության հատկանիշենրով, կասկածյալը ձերբակալվել է:

Քննությամբ ձեռքբերված տվյալների համաձայն՝ կասկածյալն ու տուժածը նույն ՍՊԸ-ի աշխատիցներ են. տուժողը ընկերության ավտոէլեկտրիկն է եղել, իսկ կասկածյալը՝ պահակը:

Սլավիկ Մ-ն իրավապահներին հայտնել է սպանությա շարժառիթը: Նրա խոսքով՝ Խորեն Սարգսյանն աշխատավայրից գողություն է կատարել: Պահակը հավանաբար սպանությունից հետո գործընկերոջ դաստակները կտրել է հին մեթոդով՝ «գողին պատժելու համար»:

ՔԿ-ից մեզ հայտնեցին, որ ճշտվում են կասկածյալի մատնանշած հանգամանքները, քննություն է տարվում դեպքի հանգամանքները պարզելու համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել