Armtimes.com-ը գրում է.

Կատալոնիայի նախկին առաջնորդ Կարլես Պուչդեմոնին եւ նրա կառավարության չորս նախարարներին ձերբակալելու եվրոպական օրդերը Իսպանիայի դատարանը ետ է կանչել:

Որոշումը հիմնավորելիս դատավորը հայտարարել է, թե անջատականները ցանկանում են հայրենիք վերադառնալ, եւ մասնակցել դեկտեմբերի վերջին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին: Այս մասին հայտնում է Ազատությունը:

Միաժամանակ, հաղորդվում է, որ նրանց առաջադրված մեղադրանքները մնում են ուժի մեջ, եւ Իսպանիա վերադառնալու դեպքում Պուչդեմոնն ու նրա աջակիցները կարող են ազատազրկվել:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել