Tert.am-ը գրում է.

Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրին, ով ավելի վաղ հայտարարել էր իր հրաժարականի մասին, պաշտոնապես չեղարկել է իր հրաժարականի դիմումը և վերահաստատել, որ մտքափոխվել է հեռանալ իր պաշտոնից, հայտնում է Associated Press-ը:

«Կառավարությունը հավատարիմ է նրան, ինչ հայտարարել է երկրի նախագահ Միշել Աունը՝ Լիբանանը մնում է հեռու տարածաշրջանում նրա շուրջը բռնկվող կրակից Լիբանանի ժողովրդի միասնական դիրքորոշման շնորհիվ»,- հայտնել է վարչապետը՝ երեքշաբթի կառավարութան նիստի ավարտից հետո:

Ավելի վաղ հաղորդվել է, որ Լիբանան վերադառնալուց հետո Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրին, ով Սաուդյան Արաբիայում գտնվելու ընթացքում հայտարարել էր հրաժարական տալու մասին, հրաժարվել է հրաժարականի մասին իր որոշումից և կրկին գլխավորել է երկրի կառավարությունը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել