Tert.am-ը գրում է.

ԱԺ հայտարարությունների ժամին «Հայաստանի Հանրապետական կուսակցություն» խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանը հայտարարեց, թե նախաձեռնում է աշխատանքային ոչ ֆորմալ խմբի ստեղծում, որը կքննարկի ժողովրդագրական միտումների խնդիրը և կփնտրի երկարաժամկետ լուծում։

Նա հայտարարության նախաբանում նկատեց, թե հաջողում են բոլոր այն պետությունները, որոնք գնահատում և լուծումներ են փնտրում ոչ թե տվյալ պահի խնդիրների համար, այլ այն խնդիրների, որոնք ժամանակի մեջ դժվարությամբ են մատնանշվում, բայց այդուհանդերձ մի օր, որպես ամբողջություն՝ ծանրանում են և «թակում այս կամ այն պետականության դուռը»:

«Գաղտնիք չէ, որ ՀՀ համար այդ կարևոր խնդիրներից է ժողովրդագրական միտումների խնդիրը, իրեն բնորոշ 3 պարամետրերով՝ բնական աճի ցուցանիշներով, միգրացիայի ցուցանիշներով, ինչպես նաև ուրբանիզացիայի ցուցանիշներով»,-ասաց նա:

Ֆարմանյանը հիշեցրեց, որ ՀՀ Նախագահն անդրադարձել է այս խնդրին և օբյեկտիվ գնահատելով իրավիճակը և կարևորությունը՝ հանձնարարել է կառավարությանը մշակել ժողովրդագրության քաղաքականության հայեցակարգ գալիք ժամանակահատվածի՝ 2040թ.-ի համար:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել