«19-ամյա Մալիք Վինսենթ Մերֆին սպանել է կրտսեր եղբորն ու քրոջը, քանի որ ցանկացել է վերջապես մենակ մնալ։ Կոլորադո-Սպրինգսից ուսանողը, ով ապրել է 5-ամյա քրոջ՝ Սոֆյայի, ու 7-ամյա եղբոր՝ Նոյի հետ մեկ սենյակում, պատմել է քննիչներին, որ նրանց սպանելու մտքերն իրեն սկսել էին այցելել վաղուց»,- փոխանցում է People-ը։

Մալիքի հայրը նույնպես լուրջ վնասվածքներ է ստացվել և հիմա գտնվում է ծանր, սակայն կայուն վիճակում։ Որդու դեմ առաջադրել են առաջին աստիճանի սպանությունների և սպանության փորձի մեղադրանքներ։ Ներկայումս նա գտնվում է կալանքի տակ՝ առանց գրավով ազատ արձակման հնարավորության։

Մալիքն, իր պլանի համաձայն, պետք է սպաներ ընտանիքի բոլոր անդամներին և թաղեր հետնաբակում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել