Ավստրալական Մուրաբինում հսկող սարքերը տեսագրել են գողին՝ Դորոթի սեքս-տիկնիկը ձեռքին, կողոպուտի ժամանակ: Այս մասին հայտնում է Daily Mail-ը:

Տեսագրությունում երևում է, թե ինչպես է գողը կես ժամ փորձել հասնել իր պլաստմասե սիրելիին:

Սկզբում տղամարդը պտուտակ կտրող գործիքով է աշխատել՝ փորձելով բացել կողպեքը, հետո մեքենայից կրակմարիչ է հանել և սկսել այն նետել ապակու վրա: Արդյունքում ճեղք է բացվել, որից գողը կարողացել է մտնել ներս, իր հետ տանել պլաստմասե տիկնիկը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել