Panorama.am-ը գրում է.

ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի մասին շատ բարձր կարծիք ունի: Այս մասին նա ասաց այսօր՝ ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում՝ պատասխանելով հարցին, թե հնարավո՞ր է Օհանյանն առնչություն ունեցել է Նորք Մարաշի զինված խմբի գործին, հաշվի առնելով, որ վերջին դատավարության ժամանակ ցուցմունքներում հնչել է նաև նրա անունը։

«Իմ կարծիքը Սեյրան Օհանյանի մասին բարձր ու դրական է եղել, որովհետև նա եղել է մեր պաշտպանության նախարարը, մենք վստահել ենք նրան։ Ես նման հարցերը պետք է ուղղեք պատկան մարմիններին: Ես նման հետազոտություններ չեմ կատարում», - հայտարարեց Բաղդասարյանը։

Դիտարկմանը, որ ըստ դատարանում հրապարակված գաղտնալսված ձայնագրությունների՝ Սեյրան Օհանյանը դժգոհել է ներկայիս իշխանություններից, ՀՀԿ խմբակցության ղեկավարն արձագանքեց. «Երբ Սեյրան Օհանյանը պաշտպանության նախարար էր, կարող է՝ կաշկանդվածություն ունեցել է։ Իսկ եթե նա ազատ մարդ է, քաղաքական գործիչ է, կարող է իր կարծիքները հայտնել։ Բայց այդ կարծիքների իսկությունը պետք է ուսումնասիրել»։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել