Life.tert.am-ը գրում է.

Երգչուհի Սոնան այս օրերին Երևանում էր, թեև կարճ ժամանակով։ Երգչուհին այս ընթացքում հասցրեց ակումբային համերգ տալ, հանդիպել ընկերներին և նոր տեսահոլովակ ներկայացել։ Tert.am Life–ն օգտվել է առիթից ու զրուցել էր երգչուհու հետ։

1990-ականներին  լսարանի համար բացահայտված Սոնան այս տարիների ընթացքում արտաքնապես շատ է փոխվել։ Շատերը դժվարանում են հավատալ, որ նա նույն Սոնան է։ Երգչուհուց հետաքրքրվեցինք, թե արտաքին փոփոխություններին զուգահեռ ներքին ինչ փոփոխություններ է ապրել 21 տարվա ընթացքում։

«21 տարվա ընթացքում մարդիկ շատ են փոխվում։ Առաջին հերթին, երևի, իմաստնանում են։ Ես ավելի իմաստուն եմ դարձել, հարցերին ավելի լուրջ կարող եմ մոտենալ, ոչ թե մակերեսային։ Սակայն իմ մեջ գլոբալ փոփոխություններ չեն եղել։ Ազարտային, գժոտ Սոնան անկախ տարիքից, միևնույն է, կմնա։ Արտաքնապես բոլորս էլ փոխվում ենք, մեծանում ենք, ֆիզիկապես կարող է փոխվեմ, բայց հոգիս անձնագրիս հետ կապ չունի։ Ես 17 տարեկան եմ մնացել։ Ես դա զգում եմ, ինձ ճանաչող մարդիկ էլ ասում են` դու չես մեծանում, հոգիս ընդհանրապես չի մեծանում»,– նշեց երգչուհին։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել