Armsport.am-ը գրում է.

Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Ռահիմ Ստերլինգը չի շտապում պայմանագիրը երկարաձգելու հետ,- հաղորդում է «The Mirror»-ը:

22-ամյա ֆուտբոլիստը հույս ունի առաջարկ ստանալ Մադրիդի «Ռեալից», որը հետաքրքրված է հարձակման գիծն ուժեղացնելու մեջ:

«Մանչեսթեր Սիթիի» հետ Ստերլինգի նոր պայմանագիրն ավարտվում է 2020 թվականին, սակայն «քաղաքայինները» մտադիր են նրան դարձնել Պրեմիեր լիգայի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել