ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Հայկազ Բաղմանյանն ազատվել է աշխատանքից: 

Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը։

«Հայկազ Բաղմանյանը զեկուցագիր է ներկայացրել զորացրվելու մասին իմ հորդորով»,- ասաց Վիգեն Սարգսյանը:

Հարցին, թե որն է եղել գեներալ-լեյտենանտ Հայկազ Բաղմանյանին աշխատանքից ազատելու հիմքը, պաշտպանության նախարարը պատասխանեց. «Աշխատանքային մի շարք պարտականությունների չկատարումը»:

Նշենք, որ ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Գևորգ Ալթունյանը նույն հարցի հետ կապված ասել էր. «Պաշտոնից ազատումը լինում է հրամանագրով, որ այդ մասին հրամանագիր լինի, կհրապարակվի, կտեսնեք»:

Հիշեցնենք, որ երեկ մամուլում տեղեկություններ էին շրջանառվում, որ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն աշխատանքից ազատել է ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Հայկազ Բաղմանյանին և ԶՈւ գլխավոր շտաբի պետի տեղակալ Ստեփան Գալստյանին:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել