Yerkir.am-ը գրում է.

Եթե ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը որոշի մասնակցել 2018 թվականի նախագահական ընտրություններին, ապա իր մտադրության մասին կհայտարարի ոչ սովորական կերպով, այլ հանրային գործիչների կամ պարզապես սովորական քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ: Նման կարծիք  РИА Новости-ի հետ զրույցում հայտնել են քաղաքագետները:

Քաղաքական տեղեկատվության կենտրոնի տնօրեն Ալեքսեյ Մուխինը, օրինակ, կարծում է, որ, եթե Պուտինը որոշի պայքարել նախագահի պաշտոնի համար, ապա դա չի անի այն հարթակներում, որտեղ նման հայտարարություններ արդեն հնչել են:

«Վլադիմիր Պուտինը գրեթե երբեք չի կրկնվում, այդ պատճառով դժվար է ասել, թե ինչ անակնկալ կլինի այս անգամ: «Եդինայա Ռոսիա»-ի համագումարում՝ դժվար թե: Համագումարում արդեն եղել է, ընդ որում՝ անցած անգամ: Այդ պատճառով կասկածում եմ»,- ասել է նա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել