Լոնդոնի բնակիչ Տեսս Կրիստիանն արդեն 40 տարի է՝ չի ժպտում, որ դեմքին կնճիռներ չառաջանան: Նա կայացրել է որոշում չծիծաղել ու չժպտալ, որ պահպանի դեմքը:

Նա սովորել է կառավարել դեմքի մկաններն այնպես, որ այն անշարժ մնա անգամ այն ժամանակ, երբ մյուսները քրքջում են:

Իր 50 տարեկանում Տեսն այնպիսի տեսք ունի, ինչպես 36-ում:

«Բոլորը հարցնում են՝ չեմ անում արդյոք ես բոտոքս: Սակայն դա՝ շնորհիվ այն բանի, որ վաղուց չեմ ժպտում: Իմ ինքնակառավարումն իրեն արդարացնում է. կնճիռներ չունեմ: Դա ավելի բնական է, քան բոտոքսն, ու ավելի արդյունավետ, քան ամենաթանկ կրեմը»,- ասել է կինը:

Չժպտալու սովորույթը չի խանգարել կնոջն ամուսնանալ ու չի խոչընդոտում շրջապատի հետ հարաբերություններ կառուցելուն:

      

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել