Panorama.am-ը գրում է.

«Մաքսային նոր օրենսգիրքը նախատեսում է մաքսային ընթացակարգերի էական բարելավում»,- այս մասին այսօր ԱԺ-ում «Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի մասին» պայմանագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ իր ելույթում հայտարարեց Հիմնական զեկուցող, ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանը։  Նա հիշեցրեց, որ  Եվրասիական տնտեսական միության Մաքսային օրենսգրքի մասին պայմանագիրը ստորագրվել է այս տարվա  ապրիլի 11-ին:

Միրումյանի խոսքով՝ նոր օրենսգրքով անհամեմատ կրճատվում են թե ապրանքների մաքսային հայտարարագրման, թե տեղափոխման ժամկետները, կրճատվում է նաև արտաքին տնտեսական գործուներություն իրականացնող սուբյեկտների և մաքսային մարմինների միջև եղած շփումները։ 

«Մաքսային ընթացակարգերի կիրառման առումով նոր օրենսգիրքը նախատեսում է ավելի հստակ կանոններ։ Պայմանագիրը նախատեսում է երեք հավելված: Առաջին հավելվածը նախատեսում է հենց Եվրասիական տնտեսական միության Մաքսային օրենսգիրքը, երկրորդ հավելվածով սահմանվում են Եվրասիական տնտեսական միության իրավունքի մաս կազմող այն միջազգային պայմանագրերը, որոնք չեղյալ են հայտարարվելու Մաքսային օրենսգրքի ընդունմամբ, երրորդ հավելվածը սահմանում է Եվրասիական տնտեսական միության իրավունքի մաս կազմող միջազգային պայմանագրերը, որոնց առանձին դրույթներ են ուժը կորցրած ճանաչվելու Մաքսային օրենսգրքի ընդունմամբ»,- մանրամասնեց ՊԵԿ փոխնախագահը։

Ամբողջակցան հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել