Panorama.am-ը գրում է.

ԱԺ «Ելք» և «Ծառուկյան» դաշինքներն առարկել են «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին»՝ ութ օրենսդրական նախաձեռնությունից բաղկացած օրենքի նախագծի փաթեթը, մեկ ժամ քննարկելու դեմ։ Այս մասին այսօր խորհրդարանում հայտարարեց «Ելք»-ի պատգամավոր Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ ԱԺ-ում նման օրենքի քննարկումը մի ժամում իրականացնելն անթույլատրելի է։

«Խմբակցությունների, այդ թվում՝ Հանրապետական, ներկայացուցիչների կողմից եղան առաջարկներ, որ քննարկումն ավելի երկար տևի, սակայն դրանք չընդունվեցին։ Ես առաջարկեցի՝ ավելի լավ կլինի օրինագծի քննարկման տևողությունը սահմանել երեք րոպե, այդ առաջարկը ևս չընդունվեց։ Հերթական անգամ մենք գործ ենք ունենալու այն երևույթի հետ, որ օրենքները ոչ թե քննարկվում ընդունվում են, այլ, կներեք արտահայտությանս, սղղացվում են»,- հայտարարեց Փաշինյանը։

Ամբողջակցան հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել