Երբեմն սուրճին վերագրում են հրաշագործ հատկություններ, իսկ երբեմն էլ նրան վերագրում են ամենավնասակար հատկություններ: Եվ այսպես՝ եկեք տեսնենք ի՞նչն է ճիշտ սուրճի մասին և ինչը՝ սուտ…

Սուրճը կարող է բարձրացնել արյան ճնշումը։ Ճիշտ է։

Կոֆեինը բարձրացնում է արյան ճնշումը: Չնայած ուղիղ կապ երկարատև սուրճի օգտագործման և հիպերտոնիայի միջև գիտնականները չեն գտել, սակայն բժիշկները խորհուրդ են տալիս բարձր ճնշում ունեցող մարդկանց խմել միայն առանց կոֆեինի սուրճ:

Սուրճը կարող է բարձրացնել խոլեստերինի մակարդակը։ Ճիշտ է։

Սուրճն իր մեջ պարունակում է նյութ, որը կոչվում է կոֆեստոլ, որը պատասխանատու է խոլեստերինի մակարդակի բարձրացման համար: Լուծվող սուրճը պարունակում է կոֆեստոլի մինիմալ քանակ, իսկ մնացած բոլոր սուրճերը պարունակում են կոֆեստոլի մեծ տոկոսներ: Այդ պատճառով, բացի լուծվող սուրճից, մնացած բոլորը կարող են բերել խոլեստերինի մակարդակի բարձրացման, ինչն էլ կարող է սրտի կաթվածի պատճառ հանդիսանալ:

Սուրճն օգնում է հաղթահարել դեպրեսիաները։ Ճիշտ է։

1373967907

Գիտնականներն ապացուցել են, որ սուրճի հաճախակի օգտագործումը կարող է նվազեցնել կանանց մոտ դեպրեսիոն վիճակները:

Սուրճը կարող է վիժման պատճառ հանդիսանալ։ Ճիշտ է։

1373967919

Հղի ժամանակ սուրճի կանոնավոր օգտագործումը կարող է վիժման պատճառ դառնալ: Կոֆեինը հեշտությամբ ներթափանցում է պլացենտայով և այն վնասակար է սաղմի համար: Հղիության ժամանակ բժիշկները խորհուրդ են տալիս օգտագործել 1 բաժակից ոչ ավել սուրճ:

Սուրճն ունի մեծ կալորիականություն։ Ճիշտ չէ։

Սուրճը գրեթե չունի կալորիականություն, եթե, իհարկե, դուք խմում եք սովորական սուրճ՝ առանց հավելումների: Իսկ եթե սուրճը սերուցքով է, կաթով, շաքարով կամ այլ հավելումներով, ապա այնտեղ կարող է պարունակվել մինչև 510 կկալ, ինչը առողջ մարդու օրվա նորմայի 1/4 մասն է կազմում:

Շարունակությունն՝ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել