Tert.am-ը գրում է.

ԱԺ-ն հերթական քառօրյա մեկնարկին քննարկման դրվեց «Ելք» խմբակցության հեղինակած՝ ՀՀ մասով ԵԱՏՄ պայմանագրի գործողությունները դադարեցնելու գործընթացի վերաբերյալ ԱԺ հայտարարության նախագիծը, որը հանձնաժողովում բացասական եզրակացություն է ստացել:

Հիմնական զեկուցող, «Ելք» խմբակցության անդամ Էդմոն Մարուքյանը հիշեցրեց, որ այս հարցի վերաբերյալ քննարկում է եղել, և 3 խմբակցությունները մերժել են: Ըստ նրա, իրենց առաջարկածը «թաց ու չորը տարբերակող, տեղեկացնող» նախագիծ է:

Ըստ Էդմոն Մարուքյանի՝ ՀՀ քաղաքացիները հունվարի 1-ից նոր իրողության առաջ են կանգնելու, քանի որ նոր թանկացումներ են լինելու:

«Քաղաքացիները կհիշեն, որ «Ելք» խմբակցությունը նման նախագիծ ուներ, ու եթե մտածում էին, որ Հայաստանը թափով շարժվում է առաջ, մարդիկ ավելի լավ էին ապրում, կարող էիք կողմ լինել, ու կստեղծվեր հանձնաժողով»,-ասաց նա։

Մարուքյանը շեշտեց, որ այս տարիների ընթացքում չկա մեկ ուսումնասիրություն, որը կխոսի այն մասին, որ ԵԱՏՄ-ն օգուտ է ՀՀ-ին: «Դրա համար էլ տեղի ունեցան ահասարսուռ քննարկումներ, ու ահաբեկման ֆոնին էլ քննարկվում էր մեր նախագիծը։ Ձեր կողմից հակառուսական տրամադրություններ են Հայաստանում տարածվել, վստահ եմ, որ ՌԴ ձեր գործընկերները հիասթափված են ձեզանից, որ այդքան հակառուսականություն եք տարածում մեր ժողովրդի մեջ»,-ասաց Մարուքյանը:

Ամբողջակցան հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել