«Բազմիցս եմ ասել, որ ՀԱՊԿ-ը չունի պարտավորություններ Ղարաբաղի առջև, քանի որ Ղարաբաղը կազմակերպության անդամ չէ, ի տարբերություն Հայաստանի, ուստի նման հայտարարություն կարող էր լինել շատ ավելի վաղուց, քանի որ Ադրբեջանը պար­բերաբար կրակում է հայաստանյան դիրքերի ուղղությամբ, ինչն ուղղակիորեն ՀԱՊԿ պա­տասխանատվության գոտուն վերաբերող հարց է: Շատ են եղել առիթները, երբ ՀԱՊԿ-ի ար­ձագանքն անհրաժեշտություն է եղել: Այդ արձագանքը չի եղել Բելառուսի պատճառով: Հիշեք Լապշինի դեպքը, Բելառուսի հետ Ռուսաստանը տևական ժամանակ աշխատում էր արդյունքի հասնելու համար, սակայն Բելառուսը կարևորեց Ադրբեջանին՝ հեղինակազրկելով ռուս-բելառուսական հարաբերությունները՝ հանուն Ադրբեջանի: Ռուսաստա­նին անհրաժեշտ էր, որպեսզի ՀԱՊԿ-ը գործի որպես միասնական կառույց, սակայն Ռու­սաստանի այդ հորդորները ևս անտեսվում էին: Բայց ներկայումս իրավիճակ է փոխվել: ՀԱՊԿ-ն այս խնդիրների պատճառով հեղինակազրկված վիճակում է, Հայաստանը համա­ձայնագիր է ստորագրել ԵՄ-ի հետ, դրանով իսկ ավելի կարևորվել եվրասիական և եվրո­պական գործընկերների համար, Հայաստանի աշխարհաքաղաքական կարևորությունն ու արժեքը բարձրանում է»,- «168 ժամի» թղթակցի հետ զրույցում այս մասին է ասել ռուս քաղաքագետ Ստանիսլավ Տարասովը՝ անդրադառնալով ԼՂ հակամարտության վերա­բերյալ ՀԱՊԿ-ի տարածած հայտարարությանը: Նա նշել է, որ Հայաստանը հետաքրքիր կետ է դառնում Կովկասում գերտերությունների ներկայությունը հասկանալու համար»,-գրում է թերթը:

 

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել