«Կառավարության ներկայա­ցուցիչների և տարկետման վերացման դեմ պայքարող ուսանողների խոստացված հանդիպումը կարող է չկայանալ: «Հանուն գիտության զարգացման» խմբի ներկայացուցիչների հետ ԱԺ-ում տեղի ունեցած կլոր սեղանի ընթացքում պայմանավորվածու­թյուն էր ձեռք բերվել, որ երկշաբաթյա ժամկե­տում ուսանողներն իրենց առաջարկները կհղկեն, որպեսզի կառավարության ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ օրենքին առնչվող ենթաօրենսդրական ակտերում համապատասխան փոփոխություններ պարտադրեն:
 
Նոյեմբերի 22-ին հրավիրված քննարկումից հետո ուսանողները բուհերում են քննարկումներ կազմակերպում, ոչ պաշտոնական հանդիպումներ են ունենում պատկան օղակների ներկայացուցիչների հետ: Օրերս ուսանողներին առաջարկվել է մինչև մարտ ամիս համատեղ աշխատել, մշակել փաստաթուղթ, որը վերաբերում է բացառիկ ունակություններով ուսանողների տարկետմանը: Ուսանողները պն­դել են, որ աշխատանքներն ավարտին հասցվեն մինչև դեկտեմբերի վերջը, սակայն պաշտոնյա­ները հակված են հետաձգել: Այսօր կամ վաղը ուսանողներին պատասխան կտրվի, որից հետո նրանք կորոշեն իրենց անելիքները: Այս պահին դեռ գործողությունների պլան մշակված չէ, որո­շումները կայացնում են ըստ իրավիճակի»,-գրում է թերթը:
 
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել