«Մարտի 1-ին Արցախում գտն­ված ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը ԼՂ նախագահ Բակո Սահակյանի հետ հանդիպումից հետո էր դեռևս հայտարարել, որ մինչև տարեվերջ մի երկիր կճա­նաչի Արցախի անկախությունը: ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանին հիշեցրինք, որ տարին ավարտվում է, ե՞րբ տեղի կունենա ճանաչումը: Պարզվեց՝ լրատվամիջոցները «խեղաթյուրել» են նախարարի խոսքը (չնայած այդ օրվա ողջ մա­մուլը ուղիղ մեջբերմամբ էր ցիտել նախարարին). «Նայեք մեր կայքը, նախարարը չի ասել՝ կճանա­չի, այլ ասել է՝ բացառված չէ, որ ճանաչի: Ասվածն ուժի մեջ է և հեռու չէ իրականությունից»: Ե՞րբ կլինի «ասվածը»: «Ժամկետները դժվար է ասել»: Իսկ հնարավո՞ր է ձեր կայքում են «խեղաթյուրվել» նախարարի մտքերը: «Անհնար է. որևէ շեղում նախարարի ուղիղ խոսքից մենք երբեք թույլ չենք տալիս, խմբագրումներ արվում են, շեղումներ՝ երբեք»: Իսկ ո՞ր երկրի մասին է խոսքը՝ Ուրուգվայի: «Ոչ: Նախ՝ մեկ երկրով չի սահմանափակվում մեր աշխատանքը, և հետո՝ դիվանագիտական չէ մոտեցումը, երբ որևէ երկրի անուն է հնչեցվում»: Նկատի ունեք դաշնակցականների «ոչ դիվանագիտությունն» Ուրուգվայի հարցո՞ւմ, ասում են՝ եթե նրանք չհնչեցնեին երկրի անունը, հնարավոր է Ուրուգվայը ճանաչեր Ղարաբաղի անկախու­թյունը: Պատասխան չհնչեց»,-գրում է թերթը:

 

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել