Շատ տղամարդիկ են երկար ժամանակ փորձում հասկանալ՝ արդյոք ճիշտ կնոջ են ընտրել, թե ոչ։ Առաջարկում ենք կարդալ այն նշանները, որ ձեզ կօգնեն հասկանալ սխալ ընտրության դեպքում։

Ձեր հարաբերությունները երկարատև չեն լինի, եթե․

Նա շատ հանգիստ է։ Դուք նրանց երբևէ չեք տեսել նրան խենթի պես ծիծաղելիս կամ երեխայի չարաճճիություններով։ Մեծահասակներն իրեն նման պահվածք են թույլ տալիս միայն ամենամտերիմների շրջանականերում․ այս դեպքում դուք նրանց մեջ չեք մտնում։

Տանը ասես խրտվիլակ լինի։ Եթե դուք միասին եք ապրում, և նա տանը սարսափելի տեսք ունի, իսկ դուրս գալիս զուգվում-զարդարվում է, ապա նա այնտեղ դեռ իր արքայազնին է փնտրում։

Միշտ ինքն է կառավարողը սեքսի մեջ։ Յուրաքանչյուր քմահաճույք կատարվում է, ինչպես ինքն է ուզում, իսկ ձեր ցանկությունները մերժվում են։

Ներողություն չի խնդրում և շնորհակալություն չի հայտնում։ Ձեր լավ վերաբերմունքը, նվերները մնում են անպատասխան։ Եվ ամեն վեճից հետո միշտ միայն դուք եք ներողություն խնդրում։

Դրսում գեղեցիկ տղամարդ տեսնելիս անտարբեր չի անցնում՝ «Ինչ գեղեցիկ է, ինչ սեքսուալ է» և նմանատիպ հաճոյախոսություններ։

Ինքն ապրում է իր կյանքով, դուք՝ իր կյանքով։ Դուք գործերը, ձեր հետաքրքրությունները թողնում եք և ստիպված լինում անընդհատ ընկերակցել նրան։

Չի աջակցում, երբ վատ վիճակում եք։ Ձեր հաջողությունները կիսում եք միասին, անհաջողությունները՝ միայն ձերն են։

Խանդում է։ Նա կխանդի, հենց փորձեք ուրիշին նայել։ Բայց սա սիրո խանդ չէ։

Ձեր սերը չափում է նվերների քանակով և արժողությամբ՝ միաժամանակ մոռանալով շնորհակալության մասին։

Չի գալիս ձեր ընտանեկան տոներին, քանի որ իմաստ չի գտնում նման այցելությունների։ Նրան չեն հետաքրքրում չսիրած մարդու հարազատները։

Խորհրդակցում է մոր և ընկերուհիների հետ, քանի որ ձեր խորհուրդների կարիքը չունի։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել