Երևի ձեզ հետաքրքրել է, թե ինչ տպավորություն եք թողնում անծանոթ մարդկանց վրա, բայց մտքեր կարդալ ոչ մեկս չի կարող։ Հոգեբաններից մեկն այդ թեմայով հետաքրքիր փորձ է արել։ Երբ հոգեբանը պատրաստվում էր տանից դուրս գալ, նայեց հայելու մեջ և սկսեց կրկնել, որ ինքն աշխարհի վատագույն մարդն է, և իրեն ատում են բոլորը։

Հետաքրքիր է, որ անցորդները փողոցում նրան կասկածանքով և տարօրինակ էին նայում։ Նույնիսկ կենդանիները կարծես նրա դեմ տրամադրված լինեին։ Այս օրինակը շատ հոգեբանների է հայտնի և նույնիսկ գրած է դասագրքերում։ Եվ այն հաստատում է միտքը, որ մարդկանց վերաբերմունքը մեզ կախված է ինքներս մեր հանդեպ վերաբերմունքից։ Անցորդները բացասական վերաբերմունք էին ստացել այն մարդուց, ով վատ էր արտահայտվել ինքն իր մասին։

Այս փորձը ստիպում է մեզ մտածել մեր պահվածքի մի քանի կարևոր մանրուքների վերաբերյալ. մարդիկ տեսնում են մեզ այնպես, ինչպես մենք ենք տեսնում, և պետք չէ ցույց տալ զգացմունքները, նրանք ամեն ինչ տեսնում են դեմքի արտահայտությամբ։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել