Կանայք երբեմն ունենում են այնպիսի սովորություններ, որոնց վտանգավոր լինելու մասին անգամ չեն մտածում։ Օրինակ՝ թաց մազերով քնելը կարող է հանգեցնել տարատեսակ առողջական խնդիրների։ Շատերը ժամանակի սղության կամ ալարկոտության պատճառով քնում են թաց մազերով։ Դա ոչ միայն մազերի տեսքը դարձնում է սարսափելի, այլև վտանգում է ձեր առողջությունը։ Թաց վիճակում մազերը շատ փխրուն են։ Երբ դուք այդպես քնում եք, նրանք խճճվում են և սկսում փշրվել։ Դա նաև հանգեցնում է մրսածության և հարբուխի։ Կարող է հանգեցնել մազաթափության։ Մաշկի վրա կարող է տեղ գտնել Malassezia Furfur սունկը։ Խոնավությունը նպաստում է այդ սնկի տարածմանը։ Բարձը թրջվում է և բարենպաստ պայմաններ ստեղծում բակտերիաների և մանրէների համար։ Իսկ նրանք իրենց հերթին կարող են հասցնել բազմաթիվ վնասներ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել