168.am-ը գրում է.

Պատմության մեջ առաջին SMS-ը շարժական հեռախոսի է ուղարկվել 25 տարի առաջ Նիլ Փափվորթի կողմից: Հասցեատերը նրա աշխատանքային գործընկերն էր: Այս մասին Sky News հեռուստաալիքին պատմել է տեքստային հաղորդագրության հեղինակը՝ համակարգչային ծրագրեր մշակողը։

SMS-ն ստացել է Vodafone հեռահաղորդակցական ընկերության տնօրենը, այն բովանդակել է հետեւյալ բառերը՝ «Երջանիկ Սուրբ Ծնունդ»: Ինչպես խոստովանել է Փափվորթը, պատասխան ինքն այդպես էլ չի ստացել: 1992 թվականին բջջային հեռախոսները կարող էին ստանալ հաղորդագրություններ, բայց դրանց առաքման համար պահանջվում էր համակարգիչ:

«Տեքստային հաղորդագրություններն իմ գյուտը չէին, ես պարզապես այն երջանիկն էի, որն ուղարկեց առաջինը»,- ասել է Փափվորթը: Նա նշել է, որ առաջին SMS-ից հետո ընդամենը 20 տարի անց՝ 2012 թվականին, Մեծ Բրիտանիայում առաքվել է 151 միլիարդ հաղորդագրություն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել