Armtimes.com-ը գրում է.

Բրիտանական արքայազն Հարրիի ընտրյալը` դերասանուհի Մեգան Մարքլը, դեռեւս շատ դժվարին ճանապարհ է անցնելու` մինչ արքայազնի կինը դառնալը: Հարսանեկան նախապատրաստությունները միայն հարսանեկան զգեստների ու շոուների ընտրությամբ չեն սահմանափակվելու. Մեգանին սպասվում է ռազմական պատրաստվածություն, որի միջով անցնում են արքայական ընտանիք մտնող բոլոր անդամները:

Channel 24-ը փոխանցում է, որ հարսնացուն պետք է պատրաստ լինի ցանկացած արտակարգ իրավիճակի: Նա մասնակցելու է ֆիզիական վարժությունների երկար փուլի, այնուհետ սեփական անձի առեւանգմանը, զգալու է իրեն պատանդի կարգավիճակում: Արքայազնի ապագա կնոջ պատրաստությամբ զբաղվում են բրիտանական հատուկ ծառայությունների ներկայացուցիչները, պարապմունքներն օրական մի քանի ժամ են տեւելու:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել