Panorama.am-ը գրում է.

Թեյլոր և Քեմերոն Ուինքլվոս  երկվորյակ եղբայրները դարձել են աշխարհում առաջին միլիարդատերերը` վաստակելով իրենց կարողությունը բիթքոինով: Նրանց է պատկանում  կրիպտոարժույթի՝ բիթքոինի 1%-ը: Այս մասին գրում է Գազետա.ռու-ն՝ վկայակոչելով Telegraph-ին:

Ըստ աղբյուրի՝ նրանք չեն պատրաստվում վաճառել իրենց թվային ակտիվները՝ համարելով, որ դրանք երկարաժամկետ ներդրումներ են և կանխատեսվում է բիթքոինի արժեքի ավելացում մինչև 40 հազար դոլարի չափով:

Ուինքլվոսները բիթքոինները գնել էին Ցուկերբերգից շահած գումարով: Եղբայրները «ConnectU» սոցիալական ցանցի հիմնադիրներն են և տարիներ առաջ դատի էին տվել Մարկ Ցուկերբերգին՝ պնդելով, որ նա Facebook սոցկայքի գաղափարն իրենցից է գողացել:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել