Armtimes.com-ը գրում է.

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել է, որ իրավիճակը Սիրիայում իրականում ավելի բարդ է, քան կարելի է պատկերացնել, ահաբեկիչները սպանել են հազարավոր մարդկանց, թալանել եկեղեցիներ, սակայն այսօր իրավիճակը սկսում է փոխվել, փոխանցում է Ren.Tv ալիքը:

Նախագահը նաեւ նշել է, որ ամենակարեւոր նպատակը հնարավորինս շուտ սիրիական տարածքում խաղաղություն սահմանելն է: Այս գործում մեծ դեր կարող է խաղալ քրիստոնյա համայնքն ու եկեղեցին, այսպես է ասել Պուտինը տեղի ուղղափառ եկեղեցու ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել