Life.panorama.am-ը գրում է.

Դեկտեմբերի 10-ին Երևանում՝ Մերիդիան ցուցահանդեսային կենտրոնում, կանցկացվի «Թոփ մոդել ԱՊՀ 2017» գեղեցկության միջազգային մրցույթը, որին մասնակցելու համար Հայաստան կժամանեն 18 երկրների թոփ մոդելներ: Մեր երկիրը կհյուրընկալի պրոֆեսիոնալ մոդելների ԱՊՀ և նախկին ԽՍՀՄ տարածքից, ինչպես նաև Մերձբալթյան երկրներից, Ռումինիայից և Բուլղարիայից: Նրանք արդեն իսկ իրենց երկրներում մասնակցել են նախընտրական փուլերի և ճանաչվել հաղթող, և այժմ պայքարելու են գլխավոր տիտղոսի համար:

Մրցույթի նախաձեռնողները «Միսս ԱՊՀ» միջազգային գեղեցկության մրցույթի կազմակերպիչներն են՝ «Топ модель России» և «Российская красавица» համառուսական մրցույթների կազմակերպիչ  «Ալեքս Գրուպ» պրոդյուսերական կենտրոնն՝ ի դեմս գլխավոր տնօրեն Ալեքսանդր Աբդուլիմովի և «Միսս ԱՊՀ 2017» միջազգային մրցույթի հիմնադիր և  կազմակերպիչ Նաիրի Մնացականյանի: Վերջինս Life.panorama.am-ի զրուցակիցն է:

««Թոփ մոդել ԱՊՀ 2017» գեղեցկության միջազգային մրցույթի գաղափարը առաջացավ «Միսս ԱՊՀ» միջազգային գեղեցկության մրցույթից հետո, որը կայացավ այս ամռանը: Երբ մեր գաղափարի մասին հայտարարեցինք, անմիջապես ջերմորեն արձագանքեցին նախկին սովետական երկրներն ու Արևելյան եվրոպական երկրները: Շուրջ 18 երկրներ կմասնակցեն, որոնք իրենց մոտ անցկացրել են նախընտրական փուլ և ընտրել իրենց ներկայացուցիչներին: Մրցույթի նպատակն է բացահայտել աղջիկների, ովքեր ունակ են պատշաճ և բարձր մակարդակով ներկայացնել ԱՊՀ երկրները համաշխարհային կինոարտադրության և նորաձևության ասպարեզներում, հաղթողի համար ապահովել պրոֆեսիոնալ զարգացում և մասնագիտական աճ, որին կհաջորդեն հրավերներ աշխարհահռչակ մոդելային տների, տարբեր պրոդյուսերական ընկերությունների և կինոարտադրողների կողմից: Մեր նպատակն է նաև ամրապնդել ԱՊՀ երկրների միջև միջազգային հարաբերությունները մոդելինգի և գեղեցկության ոլորտում: Մենք այս մրցույթի միջոցով ուզում ենք ներկայացնել հայկական արտադրության ապրանքանիշերը, ծառայությունները, տուրիստական կենտրոնները և ՀՀ շուկայում գործող ընկերությունները՝ ԱՊՀ երկրների մասշտաբով: Մոդելները բացի բուն մրցույթից նաև  հնարավորություն կստանան մասնակցելու վարպետության դասերի, կկարողանան բացահայտել Հայաստանն՝ այցելելով տարբեր տեսարժան վայրեր, որոնց մասին կլուսաբանվի իրենց երկրների հայտնի լրատվամիջոցների կողմից: Այսինքն՝ սա կարևոր քայլ է նաև զբոսաշրջությունը մեր երկրում զարկ տալու ուղղությամբ»,- նշեց մեր զրուցակիցը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել