Tert.am-ը գրում է.

Հայաստանի և Եվրամիության միջև օրերս ստորագրված համագործակցության մասին համաձայնագիրը չէր կարող պատճառ հանդիսանալ, որ հայ հանրության մեծամասնությունը դառնա եվրոպամետ: Tert.am-ի հետ զրույցում ասաց Հայկական սոցիոլոգիական ասոցիացիայի նախագահ Գևորգ Պողոսյանը:

Նա նշեց, որ բնակչության կողմնորոշումը դեպի Արևմուտք մեկ օրում, մեկ ստորագրությամբ չի կարող լինել: Ըստ սոցիոլոգի՝ բնակչությունը դեմ չի եղել համաձայնագրի ստորագրմանը, բայց սա չի նշանակում, որ մեծամասնությունն արևմտամետ է:

«Մարդիկ ոչ թե կողմ են եղել Եվրամիությանը կամ Եվրասիական տնտեսական միությանը, այլ պարզապես երկար ժամանակ մեզ այս երկու բևեռներից ոչ մեկն էլ չէր ընդունում: Եթե հիշում եք, ԵԱՏՄ անդամակցությունը խնդիրներով եղավ, Բելառուսն ու Ղազախստանը դեմ էին, Եվրամիությունն էլ, ըստ էության, նույնն էր: Բայց մենք դարձանք տարածաշրջանում առաջին երկիրը, որը համագործակցում է թե՛ ԵՄ, թե՛ ԵԱՏՄ հետ: Մենք բացել ենք պատուհան, որ այս երկու միությունները համագործակցեն միմյանց հետ: Իսկ բնակչությունը ողջունում ու գնահատում է բալանսավորված այս քաղաքականությունը»,- ասաց Գևորգ Պողոսյանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել