Tert.am-ը գրում է.

2017 թվականը Հայաստանի ժողովրդագրական ցուցանիշների առումով փակում ենք չհուսադրող պատկերով, այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ժողովրդագրագետ, Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի (ՄԱՀՀԻ) փորձագետ Արտակ Մարկոսյանը: Ըստ նրա՝ արտագաղթի ծավալները որոշելու տեսանկյունից խնդիրը մշտական բնակության համար Հայաստանից մեկնողների թիվը պարզելն է:

«Անցյալ տարի Հայաստանից մշտական գնացողների թիվը 53 տոկոս էր արդեն կազմում միգրացիոն սալդոում: Բավականին մեծ թվով մեր հայրենակիցներ վերջին 3-4 տարիներին ակտիվ կերպով ընդունում են ՌԴ քաղաքացիություն: Օրինակ՝ անցյալ տարի նայում էի տվյալները, ինչքան հիշում եմ՝ 22 000 ՀՀ քաղաքացի էր ընդունել ՌԴ քաղաքացիություն, 16 հազարն էլ կացության իրավունք էր ստացել: Ես չեմ ասում, որ դա նոր գնացածներն են, պարզապես, գիտեք, որ Ռուսաստանը փոխել է իր մոտեցումները. երկքաղաքացի այնտեղ չես կարող լինել՝ կա՛մ պետք է ընդունես ՌԴ քաղաքացիություն, կա՛մ ինքը քեզ չի տալիս քաղաքացիություն: Այսինքն՝ նաև այնտեղ տարիներով մնացողները սկսել են այստեղ վերջնական հրաժարվել ՀՀ քաղաքացիությունից և ընդունել ՌԴ քաղաքացիություն: Դա շատ վտանգավոր միտում է»,-ասաց Մարկոսյանը:

Tert.am-ի դիտարկմանը՝ տեղի՞ն է արդյոք շրջանառվող կարծիքը, որ ՀՀ-ԵՄ նոր համաձայնագրով նախատեսված վիզաների ազատականացման ռեժիմին անցնելու դեպքում արտագաղթի նոր ալիք կսկսվի, Արտակ Մարկոսյանը պատասխանեց, որ կարծում է, որ նման եզրահանգման գալու համար դեռ շատ վաղ է, քանի որ խոսքը 2020 թվականից հետոյի մասին է, և Հայաստանը դեռ պետք է իրականացնի համաձայնագրով ստանձնած պարտավորությունները:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել