Tert.am-ը գրում է.

Իրականում մեծ հաջողություն էր, որ կարողացանք այս սուղ պայմաններում ավելացնել Գյուղատնտեսության նախարարությանը հատկացվող գումարները: Այս մասին «Արմենիա» հեռուստաընկերության «Ռ-էվոլյուցիա» հաղորդման եթերում ասել է գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը:

«Մենք մշակել ենք ծրագրեր, ամբողջ տարին աշխատել ենք այդ ծրագրերի վրա, թե տնտեսության մեջ դրանց արդյունավետությունը և գնահատականն ինչպիսին կլինի, և վերցրել ենք այն թիրախային ու թույլ կողմերը, որ Գյուղատնտեսության նախարարությունն ունի: Դա կաթիլային ոռոգման համակարգն է, կարկտապաշտպան ցանցերը, մթերման վարկերը, մատչելի լիզինգային ծրագիրը և այլն: Այդ բոլոր ծրագրերը թույլ են տալիս շղթայական, քայլ առ քայլ օգնել գյուղացիներին և նրանց բերել ֆինանսական ավելի կայուն վիճակի հասցնելու: Խնդիրները շատ են, գյուղացիները շատ պարտքեր, վարկեր ունեն, բայց այսպիսի ծրագրերով մենք կկարողանանք ավելի արդյունավետ գյուղատնտեսության հասնել»,-ասել է գյուղատնտեսության նախարարը:

Նա նշել է նաև «ինտենսիվ այգի» ծրագիրը, որը, նախարարի բնորոշմամբ՝ նոր ուղղություն է գյուղատնտեսության մեջ,  բարձր եկամտաբերություն ապահովող և արագ բերքատվության հասնելու ծրագիր է: Մյուսը, ըստ Իգնատի Առաքելյանի՝ «3-10 մլն.  վարկեր» ծրագիրն է, նախկինում տրվում էին մինչև 3 մլն. դրամ՝ 8 տոկոսով, հիմա փոխել են, դարձրել 3-10 մլն.՝ 5 տոկոսով: «Այսօր մենք մեծ պահանջարկ ունենք այդ վարկերի, այսինքն՝ տնտեսություններ կան, որ կարող են օգտվել դրանից և դա թույլ է տալիս հենց գյուղատնտեսությամբ զբաղվել, ոչ թե տնամերձային գյուղատնտեսությամբ կամ ինքնաբավ գյուղատնտեսությամբ, այլ արդյունավետ և արդյունաբերական գյուղատնտեսությամբ»:

Նախարարը տեղեկացրել է, որ պահանջարկն ավելին է, քան այսօր կարող է առաջարկել վարկային ռեսուրսը: 2017-ի ծրագրերն ուղղված էին մատչելի ֆինանսական ռեսուրսներ տրամադրելուն, բայց ճիշտ ուղղություններով, ոչ թե ուղղակի ռեսուրս տրամադրելուն, այլ տրամադրել այն ուղղություններով, որտեղ տեսնում են խնդիրներ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել