Panorama.am-ը գրում է.

Ախալքալաքի Շրջանային ժողովի պատգամավորները «Վրաստանի հայրենասերների դաշինք» կուսակցությունից հանդես են եկել հայտարարությամբ՝ առաջարկելով  քննարկել Հայոց ցեղասպանության ճանաչումը և դատապարտումը, ինչպես նաև Վրաստանի կողմից ճանաչմանը նպաստելը:

Jnews-ի հաղորդմամբ, դեկտեմբերի 1-ին Շրջանային ժողովի պատգամավորներ Զաքար Զաքարյանը, Սամվել Պետրոսյանը, Գենադի Էլիզաբարյանը, Սիմոն Մանանյանը և Սարգիս Ուզունյանը հայտարարություն են տարածել, որում մասնավորապես ասված է.

«Ախալքալաքի շրջանի Սակրեբուլոն նշում է, որ 2015 թ.-ի սեպտեմբերին Հայաստանի նախաձեռնությամբ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան որոշեց դեկտեմբերի 9-ը հայտարարել որպես Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի միջազգային օր, հարգելով նրանց արժանապատվությունը հիշատակը և կանխարգելելով այդ հանցագործությունը:

Այս օրվա ընտրությունը պայմանավորված է նրանով, որ այդ օրը 1948 թ.-ին ընդունվեց Ցեղասպանության հանցագործության կանխարգելման և պատժի մասին Կոնվենցիան և դրա դերը ցեղասպանությունների դեմ պայքարում և կանխման գործում, ինչպես սահմանված է Կոնվենցիայում, և հասկանալու համար մարդկանց, ովքեր դարձել են դրա զոհը, և հարգել նրանց հիշատակը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել