Armsport.am-ը գրում է.

Պորտուգալացի նախկին ֆուտբոլիստ Լուիշ Ֆիգուն խոսել է «Ոսկե գնդակի» իր ֆավորիտի մասին.

«Միշտ էլ դժվար է համեմատել Մեսսիին ու Կրիշտիանուին: «Ոսկե գնդակի» համար պայքարում վճռորոշ է լինում մրցաշրջանի ընթացքում ֆուտբոլիստների նվաճած տիտղոսների քանակը: Կարծում եմ, որ այս տարի հենց Ռոնալդուն է արժանի լավագույնի կոչմանը»,- ասել է Ֆիգուն` «Le10sport-ին տված հարցազրույցի ժամանակ:

Հիշեցնենք, որ նշված մրցանակին Ֆիգուն արժանացել էր 2001 թվականին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել