Aysor.am-ը գրում է.

Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովը զուտ տնտեսական ֆորում է և որևէ լիազորություն չունի քաղաքական հարցեր, առավել ևս կոնֆլիկտներ քննարկելու ու գնահատականներ տալու համար, խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար, ՍԾՏՀ ԽՎ ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Աղվան Վարդանյանը՝ անդրադառնալով վեհաժողովի ժամանակ ընդունված հակահայկական հայտարարությանը:

«Ընդունված հռչակագիրը կառուցի 25-ամյակին էր նվիրված, և ուղղակի աբսուրդ էր նման քաղաքական ձևավորումն այս փաստաթղթում», - նշեց նա:

Աղվան Վարդանյանն ընդգծեց, որ վեհաժողովը տեղի է ունեցել Կիևում, որը կառույցի գլխավոր քարտուղարի հետ, ով ադրբեջանցի է, փորձել է վերջին պահին բոլորից ծածուկ տեքստ մտցնել հռչակագրում՝ մյուս պատվիրակություններին վատ վիճակի մեջ դնելով:

Ամբողջակցան հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել