168.am-ը գրում է.

Ամերիկացի սենատոր Լինդսի Գրեմը գտնում է, որ մոտալուտ զինված հակամարտության անխուսափելիության պատճառով անհրաժեշտ է Հարավային Կորեաից տարահանել ԱՄՆ-ի ներկայացուցչությունների աշխատակիցների կանանց եւ երեխաներին։

«Պետք է խելագար լինել Հյուսիսային Կորեայի կողմից ձեռնարկվող սադրանքների պայմաններում աշխատակիցների կանանց եւ երեխաներին ուղարկելու համար»,- քաղաքական գործչի խոսքից մեջբերում է անում The Telegraph-ը: Միացյալ Նահանգների նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Հերբերտ Մաքմասթերը նույնպես հայտարարել է, որ Փենյանի դեմ պատերազմին նախապատրաստվելու համար ԱՄՆ-ին այնքան էլ շատ ժամանակ չի մնացել:

Բրիտանական The Telegraph-ը հայտնել է, որ Հյուսիսային Կորեայի վերջին հրթիռային արձակումից հետո ԱՄՆ-ն քննարկում է իր արեւմտյան ափի հակահրթիռային պաշտպանության համակարգի ուժեղացման հարցը: Այդ խնդիրն արդեն առաջադրված է Միացյալ Նահանգների Հակահրթիռային պաշտպանության գործակալությանը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել