168.am-ը գրում է.

Վենեսուելան ձեռնամուխ կլինի սեփական գաղտնարժույթի ստեղծմանը: Այս մասին դեկտեմբերի 3-ին Venezolana de Televisiցn հեռուստաալիքի եթերում հայտնել է հարավամերիկյան երկրի նախագահ Նիկոլաս Մադուրոն։ Երկրի կառավարությունը հուսով է, որ նոր տեխնոլոգիայի օգտագործումը կօգնի սոցիալ-տնտեսական ճգնաժամի հաղթահարմանը: Կրիպտոարժույթը կկոչվի El Petro:

«Ես խորապես ուսումնասիրել եմ այս թեման եւ ցանկանում եմ հայտարարել, որ Վենեսուելան գաղտնարժույթների նոր համակարգը կօգտագործի նավթային պաշարների հիման վրա, Վենեսուելան կստեղծի El Petro գաղտնարժույթը»,- հայտարարել է Մադուրոն: Նրա խոսքով՝ դա երկրին թույլ կտա առաջ շարժվել «միջազգային ֆինանսավորում ստանալու նոր ձեւերի» բնագավառում:

Կրիպտոարժույթը կապահովվի «վենեսուելական բնական պաշարների՝ ոսկու, նավթի եւ ալմաստների պաշարներով», հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել