Panorama.am-ը գրում է.

Ուկրաինական «NewsOne»-ի հեռուստաընկերության խմբագրությունը շրջափակել են  զինվորական հագուստով անհայտ անձիք: Նրանք փշալարարերով փակել են խմբագրության մուտքն ու բեռնատարով տարբեր պարկեր են բերել։ Այս մասին տեղեկացնում է Russia Today լրատվական գործակալությունը։ 

NewsOne-ի տնօրեն, Վերին Ռադայի պատգամավոր Եվգենի Մուրաևը հայտարարել է, որ շենքի մոտ կա մոտավորապես 200 հոգի, իսկ իրավապահ մարմիններն այս առնչությամբ ոչինչ չեն ձեռնարկում։

Արմատականները հեռուստաընկերության տնօրենից ներողություն են պահանջում այն բանի համար, որ նա Մայդանի դեպքերն անվանել էր պետական  հեղաշրջում։ Նրանք պահանջում են նաև դադարեցնել ռուսական հաղորդումների քարոզարշավն իրենց եթերով:

Հաղորդավար Դիանա Պանչենկոն ուղիղ եթերի ժամանակ դիմել է Ուկրաինայի նախագահ Պորոշենկոյին և ՆԳ նախարար Ավակովին՝ պահանջելով արձագանքել  արմատականների՝ խոսքի ազատության վրա ճնշում գործադրելուն ուղղված քայլերին և հայտարարել է, որ հեռուստաընկերությունը կշարունակի աշխատանքները,  անկախ ճնշումներից։

Ամբողջակցան հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել