1. Իսրայելական օդուժը հարվածել է Դամասկոսից 15 կմ հարավ գտնվող ալ-Քիսուա քաղաքում կառուցվող իրանական ռազմաբազային, որտեղ, ըստ սիրիական կողմի պաշտոնական տեղեկատվության, տեղակայված են սիրիական բանակի առաջին դիվիզիայի սպառազինության պահեստները. արաբական որոշ աղբյուրների համաձայն՝ հարվածի հետևանքով սպանվել են իրանական ԻՀՊԿ-ի 12 զինծառայողներ:

2. Ալ-Քիսուայի ուղղությամբ արձակված իսրայելական 5 բալիստիկ հրթիռներից առնվազն 2-ը խոցվել են ռուսական և սիրիական ՀՕՊ համակարգերի կողմից:

3. Թեպետ իսրայելական կողմը, ավանդույթի համաձայն, պաշտոնապես չի հաստատել օդային հարվածի վերաբերյալ տեղեկատվությունը, այդուհանդերձ Իսրայելի վարչապետ Բ. Նեթանյահուն սոցիալական ցանցերի իր հաշիվներում տեսանյութ է հրապարակել, որի միջոցով հերթական անգամ հայտարարել է, թե Իսրայելը երբեք թույլ չի տա, որպեսզի Իսրայելը ոչնչացնել ցանկացող Իրանը միջուկային զենք ձեռք բերի, ինչպես նաև՝ ռազմական առումով ամրապնդվի Սիրիայի տարածքում:

4. Եմենի հութիների «Անսար Ալլահ» խմբավորումը, Սաուդյան Արաբիայից բացի, դեկտեմբերի 2-ին թևավոր հրթիռներ է արձակել արդեն ԱՄԷ-ի ուղղությամբ՝ թիրախավորելով Աբու-Դաբիից 250 կմ հեռավորության վրա կառուցվող «Բարաքա» ատոմակայանը: Ի դեպ՝ դեկտեմբերի 2-ը պատահական չի ընտրվել, այն ԱՄԷ-ի անկախության օրն է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել