Tert.am-ը գրում է.

Ես շատ լավ հիշում եմ, որ մենք օրական 2 ժամ էլեկտրաէներգիա ունեինք, երբ որ ընդամենը 7 դոլարին համարժեք աշխատավարձ ունեինք, երբ դեղորայք չունեինք, երբ պատերազմ էր, և հիմա մենք ունենք բավականին մեծ առաջընթաց, բայց միևնույն ժամանակ դեռ խնդիրներ ունենք, որոնք դժվարացնում են մեր զարգացումը: Այս մասին Հանրային հեռուստաընկերության «Օրակարգից դուրս» հաղորդման եթերում ասել է ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը:  

«Մենք դեռ շրջափակման մեջ ենք, դեռ ունենք հարևաններ, որոնք երազում են, թե որ օրը պետք է տապալվի Հայաստանը: Եվ այդ հզոր ճնշման տակ, այդ երկու հարևանի հզոր հակազդեցության ներքո Հայաստանը կարողանում է աճ ցույց տալ այն պարագայում, որ չունի նավթ ու գազ, ինչպես հարևանները: Հայաստանը կարողանում է իր մարդկային ռեսուրսների հնարավորությունները զարգացնել, կարողանում է ամբողջ դիվանագիտությունը ներդնել, որպեսզի կարողանա աշխարհի հետ այդ ամբողջ բալանսը պահպանել ու իր շահերն առաջ տանել՝ միևնույն ժամանակ չվնասելով մյուսներին, սա շատ մեծ առաջընթաց է»,-վստահեցրել է ԱԺ նախագահը:

Ամբողջակցան հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել