Սոնա-Մկո դուետը ձևավորվեց դեռ «Մեր բակը» հումորային նախագծի շրջանում, երբ Մկոն չէր կարողանում խոստովանել իր զգացմունքների մասին, իսկ Սոնան էլ կրկնում էր «Ну, говори же Мко, говори»։ Այս խոսքերը ժամանակին թևավոր դարձան, իսկ Սոնայի և Մկոյի դուետը շատ սիրվեց հանդիսատեսի կողմից: Քսանմեկ տարի անց Մկոն և Սոնան կրկին ներկայանում են միասին և երեկ Երևանի ժամանցային ակումբներից մեկում կայացավ նրանց «У любви свои причины» երգի պրեմիերան: BlogNews.am-ը ներկայացնում է երեկոյի հետաքրքիր դրվագները։

«Շնորհակալ եմ Աննա Հովներին, ով գրեց այս հրաշալի երգի երաժշտությունը, և ես վստահ եմ՝ այս երգը հիթային է լինելու: Գործիքավորման համար շնորհակալ եմ «Դուետրո»-ի Էդգարին, ում միշտ վստահում եմ, քանի որ շատ սիրում եմ նրա ճաշակը։ Շնորհակալ եմ նաև իմ սիրելի Մկոյին»,- նշեց Սոնան։ Մկոն էլ ավելացրեց, որ այս անգամ փորձել են հետաքրքիր և տարբերվող բան անել: 

Երեկոյին ներկա էին Սիլվա Հակոբյանը, Աշոտ Ղազարյանը, Մաշա Մնջոյանը, Սոֆի Մխեյանը, Շուշան Երիցյանը, Անահիտ Սիմոնյանը, Հայկոն, Աստղիկ Սաֆարյանը, Մհերը, Էրիկ Կարապետյանը, Աննա Հովները և այլք: Ի դեպ՝ Սոնան և Մկոն այս երգն առաջին անգամ կատարել են Մոսկվայի Կրեմլի դահլիճում կայացած «Տաշի շոու»-ի մրցանակաբաշխության ժամանակ: Երգի հեղինակն է Աննա Հովները, գործիքավորումն՝ Էդգար Ալեքսանյանի: Տեսահոլովակը սյուժե չունի. կադրեր են համերգի հետնաբեմից և ձայնագրման ստուդիայից: 

Երգչուհին երկար ժամանակ Երևանում համերգ չէր ունեցել։ Հավաքված հյուրերը վայելեցին երգչուհու կենդանի կատարումը և նրա հայտնի, սիրված երգերը: Երգչուհին նաև մի քանի երգ կատարեց Մաշա Մնջոյանի հետ: 

IMG_1 copy
IMG_2 copy
IMG_3 copy
IMG_4 copy
IMG_5 copy
IMG_6 copy
IMG_7 copy
IMG_10 copy
IMG_11 copy
IMG_12 copy
IMG_13 copy
IMG_14 copy
IMG_15 copy
IMG_16 copy
IMG_17 copy
IMG_18 copy
IMG_19 copy
IMG_20 copy
IMG_21 copy
IMG_22 copy
IMG_23 copy
IMG_24 copy
IMG_25 copy
IMG_26 copy
IMG_27 copy
IMG_28 copy
IMG_29 copy
IMG_30 copy
IMG_31 copy
IMG_32 copy
IMG_33 copy
IMG_34 copy
IMG_35 copy
IMG_36 copy
IMG_37 copy
IMG_38 copy
IMG_39 copy
IMG_40 copy
IMG_41 copy
IMG_42 copy
IMG_43 copy
IMG_44 copy
IMG_45 copy
IMG_46 copy
IMG_47 copy
IMG_48 copy
IMG_49 copy
IMG_50 copy
Նյութը՝ Սիրանուշ Գրիգորյանի
Լուսանկարները՝ Շաքե Արմենիի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել