Իսրայելում շատ հաջող է աշխատում «Ազգ-բանակ» կոնցեպտը, որտեղ առանձնակի ուշադրություն է դարձվում հատկապես հայրենադարձների՝ երկրի ԶՈւ-ին ինտեգրման հարցերին։
Իսրայելի պաշտպանության բանակի տվյալներով՝ ս.թ. նոյեմբեր ամսին Իսրայելի ԶՈւ զորակոչվածների 10%-ը ծնվել է Իսրայել պետության սահմաններից դուրս։ Այդ տվյալների համաձայն՝ երկրի զինված ուժերի աշնանային զորակոչը համալրած հայրենադարձ հրեա զորակոչիկների զգալի հատվածը հայրենադարձվել է ԱՄՆ-ից, Ուկրաինայից, Եթովպիայից, ՌԴ-ից ու Ֆրանսիայից։ Աշնանային զորակոչին հայրենադարձ զորակոչիկներից համալրել են երկրի ԶՈւ-ի շարքերը, այդ թվում՝ Ավստրալիայից, Հայաստանից, Գերմանիայից, Դանիայից, Հարավային Կորեայից, Հունգարիայից, Իրաքից և այլ երկրներից։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել