Կաթոլիկ եկեղեցու Սուրբ ծննդին հաշված օրեր են մնացել և ճիշտ ժամանակն է զարդարանքներ անելու։ Առաջին նախապատրաստվողներից մեկը Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ 2-րդն է։ Վինդզորի դղյակն արդեն զարդարում է 6 մետրանոց տոնածառը։ Այս տարի դղյակի դահլիճները ձևավորել են կարմիրով և ոսկեգույնով։

Բայց այդ հսկայական տոնածառը միակը չէ Վինդզորի դղյակում։ Դահլիճներից մեկում կա ևս մեկ տոնածառ, բայց այս անգամ արդեն ոչ այդքան հսկայական չափերով։ Այս մեկը զարդարված է կարմիր գույնի երանգներով։

 Տոնական սփռոցը զարդարում է ոսկյա սպասքը։ Վինդզորի դղյակում թագուհին անց է կացնելու դեկտեմբերը, իսկ Սուրբ ծնունդն արքայական ընտանիքն ավանդաբար կնշի Սանդրինգեմյան պալատում։

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել