Այս տղան գիշերվա շատ ուշ ժամի մտավ ռեստորան՝ որևէ բան ուտելու։ Նա մոտ 10 րոպե սպասեց, բայց իրեն ոչ ոք չմոտեցավ։

Այդ ժամանակ նա որոշեց գնալ խոհանոց և իր համար ուտելու բան պատրաստել։

Նա սկսեց պատրաստել իր սիրած սենդվիչը և խոհանոցում իրեն զգալ, ինչպես տանը։ Նա ուտելուց հետո նույնիսկ հավաքեց, լվաց իր ափսեն։

Իսկ այդ ընթացքում աշխատողները դեռ քնած էին։ Նա հեռացավ ռեստորանից, վերադարձավ հաջորդ օրը և վճարեց իր սենդվիչի համար։

Սոցկայքում արած նրա հրապարակումը գրավեց և՛ լրագրողների, և՛ ռեստորանի տիրոջ ուշադրությունը, ով շնորհակալություն հայտնեց նրան՝ իրենց բացասական կողմերը բացահայտելու համար և անգամ տղային ակնարկեց իր ռեստորանում աշխատելու մասին։

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել