Թաիլանդում մի տարօրինակ նախասիրություն կա։ Հասուն մարդիկ որդեգրում են տիկնիկներ՝ համոզված լինելով, որ նրանց մեջ մեկի հոգին կմտնի։ Նրանք երկրպագում են իրենց տիկնիկներին, ամենուր տանում իրենց հետ և հավատում, որ դրանք հաջողություն են բերում։ Նույնիսկ մի քանի ռեստորաններում տիկնիկների համար մենյու են սարքել։ Տիկնիկների տերերը տարբեր ձևով են վերաբերվում նրանց։ Օրինակ՝ մի կին տիկնիկին թալիսմաններով էր պատել և համարում էր, որ իր որդու հոգու մի մասը կապված է տիկնիկին։ Դրանից հետո նրա որդուն ուղեկցում էին հաջողությունները։ Հոգեբանները մեղադրում են մարդկանց անառողջ հոգեբանության մեջ, իսկ սոցկայքերի օգտատերերը՝ ծաղրում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել