Մի անգամ այս աղջիկը համացանցում խնդրեց օգնել իրեն եղբոր համար նվեր գտնել։ Նրա եղբայրն ամեն տարի այդ նույն խաղալիքն էր նվեր ստանում։

Քանի որ աղջկա եղբայրը մտավոր հետամնաց է, նրա մտավոր կարողութունները հավասարվում ե 5 տարեկան երեխայի կարողություններին։ Նա ամեն անգամ նվեր է ստանում հենց այդ բեռնատար մեքենա խաղալիքը, քանի որ միայն դա է հավանում։ Թվում է, թե նվեր ընտրելու հարցը լուծված է, բայց, ահա, խնդիր է առաջանում։ Այն դուրս է եկել արտադրությունից և կարելի է գտնել միայն հնոտիների մեջ։

Աղջիկն ասում է, որ եղբայրը շատ ուշադիր է և կարող է նկատել յուրաքանչյուր մասնիկ մեքենայի վրա, այնպես որ, աղջիկն այն փոխել չի կարող։

   

Եղբոր համար նա պատրաստ է գետնի տակից էլ հայթայթել խաղալիքը։ Համացանցում այս մասին հայտարարելուց հետո շատերը փորձեցին օգնել նրան։ Նա ստիպված եղավ դիմել արտադրող ընկերությանը և մի քանի նամակից հետո պատասխան ստացավ։

Ընկերությունը շնորհակալություն էր հայտնում և տեղեկացնում, որ իրենց աշխատակիցները դիմել են արխիվների վերանայման, որպեսզի գտնեն այդ խաղալիքից։ Նրանք իրոք շատ էին հուզվել աղջկա նամակից և կարճ ժամանակ անց, բարեբախտաբար, խաղալիքը գտան։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել