Գեղեցկության վարպետները կարծում են, որ մազերը պետք է լվանալ ոչ հայտնի այլ տարբերակով։ Եթե դուք լվանում եք բոլորին հայտնի ձևով, ապա սխալ եք անում։ Ինչո՞ւ։ Սովորաբար բոլորս թրջում ենք մազերը, լցնում շամպունը, լվանում ջրով, ապա լցնում բալզամը և կրկին լվանում։ Բայց իրականում պետք է անել հակառակը։

Վարսահարդարները նկատել են, որ սովորաբար բալզամը լավ չի լվացվում և որոշակի յուղային հատված է թողնում։ Դրա համար սկսել է տարածում գտնել հակառակ լվացումը։ Միգուցե այդ փաստն ինքներդ էլ նկատած լինեք։ Դրա համար ոճաբաններն ու վարսահարդարներն առաջարկում են առաջինն օգտագործել բալզամը, ապա լվանալ շամպունով։ Այդ դեպքում մազերը հասցնում են ստանալ անհրաժեշտ օգտակար նյութերը բալզամից, իսկ հետո մնում են մաքուր՝ առանց յուղային ծածկույթի։ Փորձեք, միգուցե այս տարբերակը ձեզ ևս դուր գա։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել