Նկատե՞լ եք՝ ինչքան է տարածվել առաջատարության, հաջողության ձգտումը մեր օրերում։ Նույնիսկ հատուկ դասընթացներ են անցկացվում, որոնք խոստանում են ձեզ դարձնել հաջողակ մարդ մի քանի դասաժամում և կլորիկ գումարով։ Դրան հակառակ կա մի քանի տարբերակ՝ օրեցօր դեպի լավը զարգանալու համար։

«Լեզուն որոշում է մտածողությունը»․ սա հայտնի ճշմարտություն է, որ բոլորն են լսել։ Եվ իրոք, այն, ինչ մենք խոսում ենք, հետագայում ազդում է մեր մտածելակերպի և վարվելակերպի վրա։ Բերնարդ Ռոտի՝ «Ձգտելու սովորություն» գրքում բերվում է մի քանի օրինակ, որոնք առանձնացնում են առաջնորդի գծեր ունեցող մարդուն։

Բերնարդ Ռոտը շատ լավ օրինակ ունի գրքում․ «Ես ուզում եմ գնալ կինո, բայց շատ գործեր ունեմ անելու» և «Ես ուզում եմ գնալ կինո և շատ գործեր ունեմ անելու»։ Ըստ ձեզ՝ ո՞րն է լիդերի արտահայտությունը։

Պայման №1։ Մի ստեղծեք գոյություն չունեցող խնդիրներ ու ընդհարումներ։ Հարցի պատասխանը 2-րդն էր։ Մեր ուղեղը սիրում է կոնֆլիկտ և ընտրության տարբերակներ, այդ մասին ասում են բոլոր հոգեբանները։ Մեր լիդերն իր պատասխանում ինքն իրեն ասաց, որ կհասցնի անել երկուսն էլ։

Պայման №2։ Պետք է ուզել։ Այսպիսի օրինակ կա․ «Ես պետք է այսօր աշխատեմ» և «Ես ուզում եմ այսօր աշխատել»։ Առաջինն արդեն ունի քրտնաջան գործի միտք։ Իսկ ահա 2-րդն ինքնակամ ցանկություն է, քանզի դուք համոզում եք ձեր ուղեղին, որ հաճելի բան եք անելու, իսկ հաճելին միշտ ավելի արագ է ստացվում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել