Մի անգամ այս կինն իր 1․5 տարեկան աղջնակից սկսեց տարօրինակ հոտ զգալ։ Սկզբում մտածեց, թե երեխային ուղղակի լողացնելով կանցնի ամեն ինչ, բայց դա չօգնեց։

Մեկ շաբաթվա ընթացքում հոտը միայն ուժեղացավ, և մայրը չգիտեր ինչ անել։ Միաժամանակ, երեխան սկսեց փռշտալ, իսկ քթից արտադրությունը տարօրինակ կանաչակարմրավուն էր։ Բժշկի առաջին այցի ժամանակ ենթադրեցին, թե վիրուս է, և հակաբիոտիկներ նշանակեցին։

Բայց իրավիճակը միայն բարդանում էր։ 2-րդ անգամ բժիշկը երեխայի քիթը զննելիս ներսում ինչ-որ բան նկատեց։ Պարզվեց՝ խոհանոցի սպունգի կտոր էր։ Հոտն անտանելի էր, բժիշկները նրան դեղ էին տալիս, իսկ իրականում ուղղակի ունելիով պետք էր հանել դա։ Իրականում դա կարող է պատահել յուրաքանչյուրի հետ, բոլոր երեխաներն են գտած իրերը դնում բերանը, քիթը։ Բարեբախտաբար, վիրահատության կարիք չեղավ, քանի որ բժշկին հաջողվեց հանել սպունգի կտորը։

Եթե անհայտ ծագման առողջական խնդիր եք նկատում երեխայի մոտ, որը բժիշկները չեն կարողանում բացատրել, ապա փորձեք մտածել ամենաանիրական ու անհավանական բանը, որ կարող է եղած լինել։ Փորձեք երեխաներին մանր իրերից հեռու պահել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել