Facebook սոցցանցը փորձարկում է պաշտպանության նոր գործառույթ, որը կխնդրի օգտատիրոջը ներբեռնել լուսանկար, որում հստակ տեսանելի կլինի դեմքը։ Այդ կերպ օգտատերը կապացուցի իր իրական լինելը։

Wired պարբերականի հետ զրույցում սոցցանցի ներկայացուցիչը հայտնել է, որ ֆոտոթեստը կոչված է օգնելու սոցցանցին հետևելու և դադարեցնելու կասկածելի ակտիվությունը կայքի հետ փոխգործակցության տարբեր փուլերում։

Ստուգման գործընթացն ավտոմատացված է։ Ընկերությունը հրաժարվել է մանրամասներ հայտնել՝ կանխելու պաշտպանության նոր տեսակի հետ կապված հնարավոր մանիպուլյացիաները։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել